Usanox

Понедельник, 29.04.2024, 14:54
Приветствую Вас Гость

Регистрация
Вход

Каталог статей


Главная » Статьи » Мои статьи

Հռոմի մշակույթը կայսերական շրջանում
Հռոմի կայսերական շրջանի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 31թ.:Մ.թ.ա. 1-ին դ. վերջը և մթ. 2-րդ դ-ն կայսերական հռոմի վաղ շրջանն է, որն ունի նաև պրիցիպալ անունը: Դա համընկնում է Օգոստոսի պրիցիպալ ժամանակի հետ և ստրկատիրական հասարակությունների ծաղկման ժամանակաշրջանն է: Հռոմեական պետությունը վերածվեց հսկայական կայսրության, որի մեջ մտնում էին` Միջերկրականի արևելյան տարածքները, հյուսիսային Աֆրիկան, Եվրոպայի մեծ մասը: Հռոմեական կայսրության փիլիսոփայության ուսումնասիրության կենտրոնը շարունակում է մնալ Աթենքը: Այդ ժամանակաշրջանում փիլիսոփայության մեջ կարևոր դեր էր կատարում  ստոիցիզմը: Այս բնագավառի խոշոր ներկայացուցիչներ էին Սենեկան, Էպիկտետոսը, Մարկոս Ավրելիոսը: Սենեկան հարուստ ազնվական էր, էպիկտետոսը` նախկին ստրուկ, իսկ Մարկոս Ավրելիոսը` կայսր:Սենեկան փիլիսոփայությունը դիտում էր իբրև բարոյական իդեալի նվաճման ուսմունք, իմաստուն մարդը պետք է բոլոր կարողություններով ծառայի մարդկանց և չմոռանա, որ նա ոչ միայն իր ժողովրդի, այլև աշխարհի քաղաքացի է:Սենեկան սովորեցնում էր գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը և ջանք չգործադրել դրա տևողության երկարացման համար: Սենեկան գտնում էր, որ կյանքը երկարացնելու լավագույն միջոցը այն չկարճացնելն է:Նրա գրչին է պատկանում Լուցիլիոսին ուղղված <<բարոյանամակներ>> աշխատությունը, մի շարք էպիկական պոեմներ:Մյուս հեղինակը Էպիկտետոսը գրական ժառանգություն չի թողել, Սոկրատեսի նման նաև ստոիկյան բարոյախոսությունը քարոզում էր փողոցներում` զրույցների և վեճերի ընթացքում:Ապրելով աղքատության մեջ նա գտնում էր, որ մարդ պետք է քչով բավարարվի:Մարդ չպետք է որևէ բան իր սեփականությունը համարի, որովհետև այս աշխարհում ոչինչ նրան չի պատկանում:Նա կյանքը համեմատում էր թատրոնի,իսկ մարդկանց դերասանի հետ:Նա գտնում էր, որ մարդը պետք է ապրի գիտակցությամբ:Ստոիկյան փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ էր Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսը:Նրա մահից հետո հայտնաբերված գրառումները ամբողջացվել են <<Մտորումներ մեն մենակ>> անվանումը կրող փիլիսոփայական ստեղծագործության մեջ, որտեղ կայսրի զրույցներն են անտեսանելի զրուցակցի հետ:Փիլիսոփան սովորեցնում էր յուրաքնչյուր արարք գբահատել իբրև վերջինն իր կյանքում:Ավրելիոսը համարում էր, որ մարդու հոգում կա 2 աստվածային հատկություններ:1-նը դա արտաքին գործոնից չվհատվելու հատկությունն էր, իսկ 2-րդը սեփական բարորությունը բարի մտքերի և գործերի մեջ տեսնելու ընդունակությունն էր:Մարդուն հասցված վիրավորանքները, դառնությունները պետք է համարվեր պատահական հարված, որը մենք կարող էինք ստանալ սպորտային խաղերի ժամանակ:Մարդկանց փոխելու ցանկությունը Ավրելիոսը դատարկ զբաղմունք էր համարում:Ավելի օգտակար է սեփական անձի մեջ փոխել այն ինչը ուրիշներին դուր չի գալիս:Հռոմեական կայսրության գիտական կենտրոններն էին Հռոմը, Կարթագենը,Ալեքսանդրիան, և շատ ուրիշ քաղաքներ:1-2-րդ դդ հռոմեական գիտության մեջ մեծ կարևորություն է տրվում  աշխարհագրական գիտելիքներին:Այդ ժամանակ հայտնվում են Պտղոմեոսի ու Ստրաբոնի աշխատությունները:Ֆիզիկական աշխարհագրության, բուսաբանության, կենդանաբանության, հանքագիտության վերաբերյալ հանրագիտարան է ստեղծում Պլինոս Կրտսերը:Մեծ հաջողությունների են հասնում բժշկագիտության բնագավառում:Շնչառական ուղիների, ողնուղեղի, գլխուղեղի գործունեության ուսումնասիրության փորձ է անում բժիշկ Գալենը:
Категория: Мои статьи | Добавил: 10thkingdom (11.04.2011)
Просмотров: 1528 | Рейтинг: 4.5/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
Мои статьи [2]
Qaxaqagitutyun [0]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 203
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0