Usanox

Суббота, 20.04.2024, 13:17
Приветствую Вас Гость

Регистрация
Вход

Каталог статей


Главная » Статьи » Мои статьи

Հանրապետական շրջանի Հռոմի մշակույթը

            Հանրապետական շրջանի Հռոմի մշակույթը

Ըստ ավանդության էտրուսկների իշխանությունը Հռոմում ավարտվում է մ.թ.ա.510թ.: Ապստամբած ժողովուրդը տապալում է էտրուսկյան վերջին թագավոր Լուկիոս Տակվիոնոս գոռոզին: Հռոմը դառնում է արիստոկրատական, ստրկատիրական հանրապետություն: Հանրապետական շրջանը ևս բաժանվում է մի քանի շրջանների:

1-Վաղ շրջան/մ.թ.ա.6-3-րդ դդ/:Այս շրջանում Հռոմին հաջողվում է իր գերիշխանությունը հաստատել Ապենինյան թերակղզու ամբողջ տարածքում: Վաղ հռոմեական մշակույթի զարգացման գործում մեծ կարևորություն ունեցավ հարավային Իտալիայի կողմից հունական քաղաքների նվաճումը, որի ազդեցությունը մեծ դեր խաղաց հռոմեկան մշակույթի վրա: Մ.թ.ա. 4-րդ դարում հռոմեական հասարակությունում` գլխավորապես վերնախավը սկսում են խոսել հունարեն և կիրառում էին հունական սովորույթները: Էտրուսկյան այբուբենը փոխարինվում է լատինական լեզվի հնչյուններին ավելի համադրվող հունական այբուբենով: Շրջանառության մեջ է դրվում հունական օրինակի մետաղադրամը: Ծագում ու վերելք է ապրում հռետորական արվեստը: Սենատորներից,ինչպես նաև տարբեր պաշտոնյաներից պահանջում էին գիտելիքներ ու լսողին համոզելու արվեստ: Հետագայում` Օգոստոսի կառավարման տարիներին հռետորական արվեստը քաղաքական պայքարի միջոցից վեր է ածվում մարդու արվեստի: Այն դահլիճը, որտեղ հանդես էր գալիս հռետորը անվանում էին <<աուդիտորիում>>:Վայելչախոսության ուսուցիչներին անվանում էին պրոֆեսոր: Հռետորական արվեստը դառնում է ճիշտ ու գեղեցիկ խոսելաձևի դաստիարակության միջոց: Հռչակավոր հռետոր Ցիցերոնը ցանկանում էր, որ հռետորական արվեստը լինի ոչ միայն մշակված խոսքի, այլև մշակված հոգու արվեստ:Ցիցերոնն այս հարցում արժեքավորում էր փիլիսոփայական պարապմունքներն ու վարժանքները: Հռոմեացի հռետոր Քվիտալոսը, որը գրել է հռետորի կրտության մասին հայտնի տրակտարը` զարգացնում է ցիցերոնի այն միտքը, որ հռետորական արվեստը պետք է կազմի բազմակողմանի կրթության մի մասը:

Մ.թ.ա. 4-րդ դարին է վերագրվում հռոմեական թատրոնի ծնունդը, որի էտրուսկների օրինակով մասնագիտական դերասանների մասնակցությամբ ներկայացվող բեմախաղեր էին: Դերասան բառը նշանակում է կատարող և այն 1-ին անգամ շրջանառության մեջ է մտել Հին Հռոմում:Ուշ հանրապետական շրջանի հռոմեական մշակույթը իրենից ներկայացնում է  տարբեր մշակույթների համաձուլվածք: Դրա մեջ մտնում էին էտրուսկյանը, բուն հռոմեականը և հունականը: Սա պայմանավորում էր  այդ շրջանի էկլետիկ բնույթը: Սկսած մ.թ.ա 3դ հունական կրոնը ավելի հզոր ազդեցություն է գործում հռոմեական կրոնի վրա:Հունական աստվածները նույնացվում են հռոմեական պանթեոնի հետ: Զևսը համապատասխանում էր Յուպիտերին, Պոսեյդոնը Նեպտունին, Հադեսը Պլուտոնին, Հերան` Յունոնային, Հերմեսը Մերկուրոսին, Արտեմիսը Դիանային և այլն: Ապոլոնի պաշտանմունքը եղել է առանց անվանափոխության:Դեռևս մ.թ.ա 5-րդ դարում Աստվածների շարքում բուն իտալական է համարվում Յանոս աստվածը`արպես ամեն ինչի սկիզբ համարվող աստվածություն: Հին իտալակն ծագում ունեն տնտեսական, կենցաղային, ընտանեկան բնույթ ունեցող աստվածները:Հռոմեական աստվածների պանթեոնի մեջ ընդգրկվում էին նվաճված ժողովուրդների օտար աստվածները: 

Նշանավոր է ողբերգությունների ու կատակերգությունների հեղինակ Լիվիոս Անդրոնիկոսը:Նա լատիներեն է թարգմանել Հոմերոսի պոեմը և մի շարք այլ հունական ստեղծագործություններ:Մ.թ.ա 3-րդ դ. վերջին և 2-րդ դ. սկզբին  խոշոր գրող էր Պլավտոսը:Թեպետ նրա կատակերգությունների գործողությունները տեղի էին ունենում հունական քաղաքներում և անունները ևս հունական էին, բայց Պլավտոսը արտացոլում էր հռոմեական իրողություններ:Ավելի ուշ սկսում է ստեղծագործել Տերենտիոսը,որն աշխատում էր կատակերգություններում չոգտագործել հռոմեական սյուժեներ և սահմանափակվում էր հույն հեղինակների` հատկապես Մենադրոսի սյուժեների  վերապատմումով: Զարգանում է պոեզիան ,որի աչքի ընկնող ներկայացուցիչներ էին Լուկրոցիոս Կարին և Կապւլլոսին:Նա գրել է <<Իրերի բնույթի մասին փիլիսոփայություն>> պոեմը:Այստեղ արտացոլվում են մարդկության զգացմունքները կարճ ոտանավորներով: Հանրապետական շրջանի վերջում հռոմեական մշակույթը դառնում է երկլեզվանի:Շարունակում էին խոսել ու կարդալ հունարենով:Դա համարվում էր բարեկրթության և լավ դաստիարակության նշան:Մեծ տարածում է գտնում նաև լատիներենը:Լատիներենով գրված առաջին ստեղծագործությունը պատկանում էր Կարոն Ավագին:Ավելի ուշ հանրապետական շրջանի գրողներից  հայտնի էին արձակի վարպետներ Վարոնը և Ցիցերոնը: Հռոմեական ճարտարապետությունը ձևավորվել է էտրուսկների և հատկապես հունական ճարտարապետության հիման վրա:Հռոմեացիներն իրենց կառույցներում ընդգծում էին ուժ,հզորություն: Հռոմեական շինություններն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, ճոխ հարդարանքով, բազմաթիվ զարդարանքներով, խիստ սիմետրայով: Հին հռոմեացիները կառուցում էին առավելապես պրակտիկ նշանակությամբ շինություններ: Հռոմեական ճարտարապետության մեջ հունական օրինակների կիրառումից բացի մշակվել է նոր շինարարական, կոնստրուկտիվ սկզբունքներ:Օգտագործում էին կամարը, գմբեթը, սյուները, որմնասյուները: Մ.թ.ա. 2-1-ին դդ հռոմեական շինությունները կառուցում էին բետոնի և աղյուսի միացման եղանակով: Սա հնարավորություն է տալիս կառուցելու հսկա կառույցներ: Հանդես է գալիս կառույցի նոր տեսակ, որը կոչվում էր բազիլիկ:Կառուցվում են ամֆիթատրոններ,կրկեսներ, հասարակական բաղնիքներ,գրադարաններ:Այս բոլորը շրջապատված էին կանաչ գոտիներով,պուրակներովն և նախատեսված էին հանգստի համար: Ճարտարապետության մեջ հանդես է գալիս մի նոր տեսակ` հաղթակամարը:Դրանք կառուցվում էին ի պատիվ կայսրերի տարած հաղթանակների,զարդարված էին քանդակներով և այլն:Հունական և հելլենիստական պետությունների Հռոմի կողմից զավթման պատճառով տեղի է ունենում հունական գլուխգործոցների առատ հոսք և դրանց զանգվածային կրկնօրինակումը արգելակում էր տեղական քանդակագործության զարգացմանը:Սակայն կարևոր դեր է կատարում ռեալիստական դիմաքանդակի տեսակը:Այս բնագավառում զարգացնելով էտրուսկների գեղարվեստական ավանդույթները` հռոմեացիները մեծ ավանդ ներդրեցին համաշխարհային քանդակագործության մեջ:Պորտրետ արձանները հռոմեական կերպարվեստում գերիշխող նշանակություն էին ստանում և բնորոշում հռոմեական արվեստի յուրօրինակությունը:Ստեղծվում են կիսանդրիներ,ինչպես նաև <<Տոգատոս>> կոչված արձանի տեսակը, որը մարմնավորում է պարեգոտայով հռետորի ճառ արտասանելիս:Մ.թ.ա. 2-1-ին դդ  ստեղծվել են Բրուտոսի,Ցիցերոնի,Կեսարի կիսանդրիները:

Категория: Мои статьи | Добавил: 10thkingdom (07.04.2011)
Просмотров: 5434 | Рейтинг: 4.0/12
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Меню сайта
Категории раздела
Мои статьи [2]
Qaxaqagitutyun [0]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 203
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0